Լրահոս 24/7

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին։ Տեղեկությունը հայտնում են ԱԽ գրասենյակից։

Խրամովը Երևան է ժամանել տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:

Հանդիպման սկզբում Գրիգորյանն ընդգծել է վերջին երկու օրերին հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում տարվող աշխատանքների արդյունավետությունը:

Այս համատեքստում կողմերը նաև բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության մակարդակը:Անդրադառնալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցերի` ՀՀ ԱԽ քարտուղարը և ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը շեշտել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ապագայում իրականացվելիք քայլերին և ձեռք բերված միջգերատեսչական համաձայնությունների իրականացմանը:

Հիշեցնենք` օրեր առաջ Հայաստանն ու Ռուսաստանը տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ համագործակցության մասին փորձագիտական մակարդակով համաձայնագրի նախագիծ են ստորագրել։

Այդ նպատակով Հայաստան էր ժամանել ռուսական պատվիրակությունը ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովի գլխավորությամբ։

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

10 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

11 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

11 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

12 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

13 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

13 hours ago