Լրահոս 24/7

«Աշտարակ ձու» ՍՊԸ-ն տուգանվել է ավելի քան 15 մլն-ով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնում է, որ Վարչական դատարանը մերժել է «Աշտարակ ձու» ՍՊԸ–ի հայցը` վերահաստատելով ՄՊՀ–ի որոշումը։Նշենք, որ 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում հավի ձվի իրացման գների բարձրացման համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել էր ոլորտի խոշոր ընկերություններին։

Բողոքելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշման դեմ՝ «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն դատարան էր դիմել։««Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել էր տուգանք 15 039 156 դրամի չափով»,–գրել է Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում ուսումնասիրել էր խոշոր առևտրային ցանցերում և այլ վաճառակետերում նկատվող հավի ձվի պակասուրդի, իսկ առկայության դեպքում՝ զգալի բարձր գներով իրացվելու վերաբերյալ հարցը և 2021 թվականի մարտի 30-ի որոշմամբ 7 ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցել էր վարչական վարույթ:

Հանձնաժողովը վերոնշյալ որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ–ի, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ–ի և «Աշտարակ ձու» ՍՊԸ–ի կողմից հավի ձվի իրացման գների բարձրացումը որակել էր որպես գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում։ Երեք խոշոր ընկերությունների նկատմամբ կիրառվել էր տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով:

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

12 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

13 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

13 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

15 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

15 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

16 hours ago