Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գեղարքունիքի մարզի հարյուրավոր ընտանիքիների և տնտեսությունների դրամական օգնություն է տրամադրել։ Տեղեկությունը հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Նշվում է, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Ալին Դեսարզինին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության առողջապահության ոլորտի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանին և կրթության հասանելիության մասնագետ Մանուկ Խաչատրյանին:
Հանդիպման ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչը մարզպետին ներկայացրել է 2020 թվականի ղարաբաղյան հակամարտության հետևանքով Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերում իրականացրած աշխատանքներն ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:
Մասնավորապես, իրենց բնակարաններում, 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածներին հյուրընկալած գեղարքունիքցի 210 ընտանիքների տրամադրել են դրամական աջակցություն, իսկ սահմանամերձ 6 համայնքների 409 տնտեսությունների՝ 280 հազար դրամ աջակցություն՝ անասնակեր և վառելիք ձեռք բերելու համար։
Կողմերը քննարկել են նաև առաջիկա համատեղ անելիքները, որոնք ուղղված են Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիական բնակչության կարիքների արձագանքմանը:Գեղարքունիքի մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել իրականացրած մարդասիրական ծրագրերի համար և հավաստիացրել է, որ պատրաստակամ է իր ուժերի և լիազորությունների ներածին չափով աջակցել կոմիտեին՝ նոր նախաձեռնությունների իրականացման հարցում:
Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…