Կրթություն
11.02.2022

Մատենայի ծրագրերի մեկնարկը տրված է

Մատենայի ծրագրերի մեկնարկը տրված է

Փետրվարի 1-ին Մատենա միջազգային դպրոցը ազդարարեց ղեկավարների համար նախատեսված իր առաջին կրթական ծրագրերի մեկնարկը։  Մատենադարանի դահլիճում անցկացված միջոցառմանը ներկա էին ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ոլորտի ներկայացուցիչներ, քանի որ դպրոցը միտված է երկու ուղղությունների զարգացմանը՝ տարբեր կազմակերպություններում աշխատող թիմերի հմտությունների բարձրացման միջոցով: Անցկացման վայրի ընտրությունը խորհրդանշական է. հենց մատեան («գիրք») բառից է սերում դպրոցի անվանումը, որն արդեն հասցրել է մեծ ուշադրություն հրավիրել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:  

Դպրոցը հայտարարել է երկու միջազգային ծրագրերի մեկնարկի մասին․ 

1. «Փոփոխությունների առաջնորդում. ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիր» 

2. «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում. համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիր»   

Համաշխարհային մակարդակի ծրագրերը, որոնք մշակվել են ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցի հետ համատեղ, կանցկացվեն Դիլիջանում, Երևանում և Մոսկվայում։ Դասավանդման լեզուներն են ռուսերենն ու անգլերենը, իսկ հայերեն համաժամանակյա թարգմանությունը կապահովվի։  Ծրագրի փորձագետներն առաջատար մասնագետներ են, որոնք ղեկավար աշխատանքի և դասավանդման բազմամյա փորձ ունեն: Նրանց թվում են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, հիմնադրամների խորհրդատու, Shell ընկերությունում 35 տարվա աշխատանքային փորձ ունեցող Րաֆֆի Բաղջյանը, Ամստերդամի ազատ համալսարանի Առաջնորդության և խորհուրդների զարգացման կենտրոնի համահիմնադիր և հետազոտող Լարա Չոլաքյանը, Յանդեքս ընկերությունների խմբի տնօրեն Տիգրան Խուդավերդյանը և այլք: Փորձագետների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

«Մատենայի մեկնարկային 2 ծրագրերը բիզնեսի և համայնքների ղեկավարների համար են, դրանք իրականացվում են Սկոլկովո կառավարման դպրոցի հետ համատեղ և բացառիկ են իրենց բովանդակությամբ ու բաղադրիչներով: Ծրագրի ավարտին մասնակիցները կոնկրետ մշակված նախագծերով պետք է պատրաստ լինեն առաջնորդելու իրենց կազմակերպություններում կամ համայնքներում անհրաժեշտ փոփոխությունները: Սակայն, Մատենան չի սահմանափակվելու ղեկավարների կրթությամբ. մոտ ապագայում կրթական ծրագրեր կմշակվեն նաև հասարակության ավելի լայն շերտերի հետ: 

Դպրոցը հստակ նպատակ ունի դառնալու տարածաշրջանում առաջատար կրթական հաստատություններից մեկը և արդեն սկսել է համագործակցությունը համաշխարհային առաջատար բիզնես դպրոցների հետ, օրինակ, Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցի՝ ESMT-ի հետ, ղեկավարների կրթության ոլորտում աշխարհում լավագույնը համարվող շվեյցարական IMD-ի հետ (2-ն էլ ըստ Financial Times-ի) և այլն, որոնց հետ ապագայում կմշակվեն նոր համատեղ ծրագրեր»:

«Այսօր տրվում է շատ հավակնոտ նախագծի ծրագրերի մեկնարկը, որոնք կարևոր դեր են խաղալու Հայաստանի զարգացման գործում։ 21-րդ դարում իրականացվում են լուրջ փոփոխություններ, որոնք, գուցե, դեռ չենք նկատում, բայց վստահ եմ՝ ավելի լավ կզգանք մոտ ապագայում։ 

Շատ ուրախ եմ, որ մեր ժամանակներում հարգանքը դեպի գիտելիք և կրթություն վերադառնում է։ Բոլորս ենք հասկանում, որ տեղի ունեցող փոփոխությունները և տեխնոլոգիաների զարգացումները պահանջում են այլ մոտեցումներ տարբեր ոլորտներ ղեկավարելու, հաղորդակցությունը ճիշտ կառուցելու համար:

Համայնքների խոշորացումը ևս կառավարման շատ բարդ բանաձև է ստեղծել։ Համայնքային պաշտոնյաների համար մեկնարկող  ծրագիրը մեծ օգնություն և փորձ է հաջողության հասնելու համար։ Պետությունը զարգանում է համայնքներով, համայնքների բնակիչները պետք է տեսնեն իրենց ապագան և հնարավորություն ունենան՝ իրականացնելու նախագծեր հենց իրենց համայնքում՝ չտեղափոխվելով Երևան կամ այլ երկիր։ 

Միայն համապատասխան մարդկային ռեսուրսների առկայությունը թույլ կտա իրականացնել լուրջ նախագծեր։  Պետք է կարողանալ շփվել աշխարհի հետ, նոր ներդրումներ ներգրավել։ Այդ ամենը հնարավորություն է տալիս իրավիճակ փոխել։  Միայն կրթության միջոցով կարելի է հաջողության հասնել, և մենք ցանկանում ենք ներդնել համաշխարհային լավագույն փորձը»:

«Մատենայի ծրագրերին մասնակցությունը նպաստելու է ոչ միայն անհատի առաջնորդման կարողությունների զարգացմանը, այլև կազմակերպությունների և համայնքների փոխակերպմանը: Ընդ որում՝ ծրագրերում ներառված առանձնահատուկ բաղադրիչների շնորհիվ, երկարաժամկետ ազդեցությունից բացի, մասնակցության որոշ արդյունքներ նաև շոշափելի կդառնան օրերի ընթացքում»:

Մատենան մշակել է կորպորատիվ ֆինանսավորման հատուկ համակարգ, որի շնորհիվ գործընկեր ընկերությունների մասնակիցները կկարողանան համաշխարհային մակարդակի կրթություն ստանալ շահավետ պայմաններով: Դպրոցն աստիճանաբար ընդլայնում է իր դոնորների և կորպորատիվ գործընկերների ցանցը, ինչն իր հերթին հնարավորություն կտա ավելի շատ մասնակիցների կրթաթոշակներ տրամադրել՝ Մատենայում սովորելու համար:  

Մատենան ընդլայնում է իր նախաձեռնությունների շարքը․ առաջիկա ամիսներին կառաջարկվեն նոր ծրագրեր նրանց համար, ովքեր ձգտում են կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները՝ միջազգային և տեղական առաջատար մասնագետների շնորհիվ։ Բացի այդ, կկազմակերպվեն անվճար դասընթացներ երիտասարդների, ուսանողների, ինչպես նաև հասարակության ավելի լայն շրջանակի համար՝ օգտագործելով միջազգային և տեղական գործընկերների հսկայական ցանցը։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է