ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, փոխնախարար Գրիգոր Մինասյանը Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը և Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 20-ին կմեկնեն Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Այցի ընթացքում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի, ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Իրանում կգտնվի փետրվարի 20-22-ը: