Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2402-ով և դարձել 404 805: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 24 807 մարդ (-2222), կատարվել է 2 819 020 թեստավորում (+7249), առողջացել են վարակվածներից 370 272-ը (+4610):
Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 12-ով և դարձել 8157։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1569։