Լրահոս 24/7
12.02.2022

ՌԴ դիվանագետները սկսել են լքել Ուկրաինան

ՌԴ դիվանագետները սկսել են լքել Ուկրաինան

Ռուսաստանի հյուպատոսությունների դիվանագետներն ու աշխատակիցները սկսել են հեռանալ Ուկրաինայից։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրազեկ աղբյուրը:«Ուկրաինայի քաղաքացիների խոսքով՝ ռուս դիվանագետներն ու Ուկրաինայի հյուպատոսությունների աշխատակիցները սկսել են մեկնել Ռուսաստան։ Այդ մասին, մասնավորապես, վկայում են հյուպատոսություն ու դեսպանատուն ընդունելության ժամանակ առաջացած դժվարությունները», – հայտնել է նա։Աղբյուրի խոսքով՝ «մի շարք արևմտյան երկրների կողմից պաշտոնապես հայտարարված տարհանման ֆոնին դա հանգեցնում է այն մտքին, որ Մոսկվան որոշել է նույն ճանապարհով գնալ»:

«Ի դեպ, նման սցենարի հնարավորությանն ակնարկել էր ՌԴ արտործնախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Տրասի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ», – հիշեցրել է աղբյուրը:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է որոշում կայացնել դիվանագիտական հաստատություններից ժամանակավոր տարհանել դիվանագիտական առաքելության ոչ հիմնական անձնակազմը:Ռուսաստանի կողմից էսկալացիայի պատճառով (որը Մոսկվան հերքում է) դեսպանությունների աշխատակիցների մի մասին տարհանելու ծրագրերի մասին ավելի վաղ հայտարարել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ավստրալիան:

Արևմուտքը ՌԴ-ին մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ծրագրերի մեջ։ Մոսկվայում դա կտրականապես հերքում են ու մշտապես հայտարարում, որ ոչ մեկին ոչնչով չեն սպառնում, իսկ բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը ոչ մի առիթ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի բացառում, որ Արևմուտքի կողմից սանձազերծված Ուկրաինայի հիստերիկ արգործողությունն ուղղված են այն բանին, որ Կիևը սաբոտաժ անի Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի մասով։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի տեղեկատվական հիստերիան առատորեն համեմված է ստերով ու ֆեյքերով:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է