Լրահոս 24/7

ՌԴ-ն մտահոգված է ԵԱՀԿ ՀՄԱ աշխատակիցների տեղափոխման որոշմամբ. Զախարովա

Ուկրաինայում մի շարք երկրների կողմից ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատակիցներին վերատեղակայելու որոշումը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ որոշումները չեն կարող մեզ մոտ լուրջ մտահոգություն չառաջացնել։ Առաքելությանը նպատակադրված ներքաշում են Վաշինգտոնի կողմից հրահրվող միլիտարիստական փսիխոզի մեջ և օգտագործում որպես հնարավոր սադրանքի գործիք։ Հորդորում ենք ԵԱՀԿ ղեկավարությանը վճռականորեն կանխել առաքելությունը շահարկելու փորձերն ու թույլ չտալ կազմակերպությանը ներքաշել իր շուրջ ծավալվող կեղտոտ քաղաքական խաղերի մեջ» , – ասվում է նախարարության կայքում հրապարակված մեկնաբանությունում։

Զախարովայի խոսքով` ռուսական կողմը համարում է, որ «արհեստականորեն հրահրվող լարվածության պայմաններում առաքելության մոնիթորինգային գործունեությունը` դրա մանդատին համապատասխան, պահանջված է ինչպես երբևէ»։Ավելի վաղ CNN հեռուստաալիքը` հղում անելով իրազեկ աղբյուրներին հայտնել էր, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին ԱՄՆ վարչակազմը մտադիր է հետ կանչել ԵԱՀԿ առաքելության իր դիտորդներին։

Թիվ 1

Recent Posts

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

20 minutes ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

51 minutes ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

1 hour ago

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստ

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացել է ՓՄՁ…

1 hour ago

Մենք կարող ենք ամբողջական հրադադարի հասնել Ուկրաինայում. Ուիթքոֆ

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի…

2 hours ago

Բուժօգնության շրջանակներում ուղղաթիռով 42 անգամ բուժառուներ են տեղափոխվել. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն…

2 hours ago