

Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։Մինչ այդ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քանի որ չեն կարծում, որ օբյեկտիվ քննություն է գնալու։
Նշենք, որ այսօրվա նիստին ներկա են ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստին առկա ընդդիմադիրներից հետաքրքրվեց` մասնակցելո՞ւ են հանձնաժողովի աշխատանքներին, թե ոչ։
«Պատիվ ունեմի» պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ևս մեկ անգամ շեշտեց` չի կարող այս հանձնաժողովի աշխատանքն օբյեկտիվ լինել, քանի որ իշխանությունը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն ինքն է։«Առաջնահերթություններից է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հանգամանքները պարզելը։ Սակայն այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ ներկայիս իշխանությունը չի լինի իշխանության ղեկին»,–ասաց Աբրահամյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ իր հերթին նշեց, որ այնպես չէ` մի կողմ են քաշվելու և մամուլից հետևեն իրադարձություններին, պարզապես կարծում են, որ հանձնաժողովը կաշկանդված է գործելու։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ պաշտպանական հարցերի քննարկմանը մասնակցելու են։
«Մենք հիմա լքում ենք դահլիճը և եթե մի օր նպատակահարմար գտնենք, կարող է գանք և մասնակցենք նիստին»,–ասաց Մանուկյանը։Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանեց, որ իրենք որոշում կկայացնեն ընդդիմադիրների` հաջորդ աշխատանքներին մասնակցել–չմասնակցելու հարցի առնչությամբ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…