Կրթություն
14.02.2022

Հանրային քննարկման է դրվել մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը

Հանրային քննարկման է դրվել մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը:

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով: Այդ նպատակով տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, ագրարային ճարտարագիտության, զբոսաշրջության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, ագրոնոմիայի, զբոսաշրջության կրթական գիտություններին և այլ մասնագիտությունների:

Հիմք ընդունելով որոշ ոլորտների (մասնագիտությունների) գծով Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած աշխատաշուկայի վերլուծությունը, ինչպես նաև բուհերում նախորդ ուսումնական տարիներին ըստ մասնագիտությունների մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության ցուցանիշները և բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների քանակը՝ նախագծվել են 2022/2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի): Տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել նաև շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի ներկայացրած հայտերը. նախապատվությունը հիմնականում տրվել է STEM ոլորտի մասնագիտություններին: 2022-2023 ուստարում բնագիտական բնագավառի մասնագիտություններին հատկացված տեղերի քանակը 2021-2022 ուստարվա համեմատ ավելացել է 22 տեղով:

Ընդհանուր առմամբ՝ 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 1416 տեղ, որից 1101-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Ըստ բուհերի ներկայացրած առաջարկների՝ մասնագիտությունների ցանկը լրացվել է. ԵՊՀ-ում՝ «Լեզվաբանություն» մասնագիտությունը՝ «Վարչագործարարական թարգմանություն», «Ռադիոֆիզիկա» մասնագիտությունը՝ «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում», «Շուկայագիտություն», «Բարոյագիտություն» մասնագիտությունները՝ նույնանուն կրթական ծրագրերով, ՀԱՀ-ում՝ «Իրավագիտություն» մասնագիտությունը՝ «Մարդու իրավունքներ և սոցիալական արդարություն», ՃՇՀԱՀ-ում՝ «Գեոմատիկա» մասնագիտությունը՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», ՀԱԱՀ-ում՝ «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտությունը՝ «Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր», «Ագրարային ճարտարագիտություն» մասնագիտությունը՝ «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրերով և այլն:

Հավելենք, որ նախագծով նախատեսված են պահուստային տեղեր, որոնք, ըստ անհրաժեշտության, կհատկացվեն նաև ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միավորներ (ՄՈԳ) հավաքած դիմորդներին:

Շահառու խմբերը մինչև փետրվարի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է