Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրիի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռքբերել Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը։Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։
«Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերային կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել և դա հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար։














