Լրահոս 24/7
14.02.2022

Գ․ Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Գ․ Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը։

Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին իր հերթին ընդգծել է, որ առկա է մեծ ներուժ, որը կարելի է օգտագործել երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Զրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես դեսպանը նկատել է, որ իտալական շատ ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ենթակառուցվածքների, շինարարության, էներգետիկ ոլորտներով և ցանկալի կլինի Հայաստանում տեսնել իտալական ընկերությունների։

Նախարարն ընդգծել է, որ ՏԿԵ նախարարության կողմից առաջիկայում բազմաթիվ միջազգային մրցույթներ են հայտարարվելու, մեկնարկելու է հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության մրցութային գործընթացը և ուրախալի կլինի այդ մրցույթների մասնակիցների ցանկում տեսնել իտալական ընկերությունների։

Նախարարը, որպես հայ-իտալական համագործակցության լավ օրինակ, ընդգծել է Երևանում իտալական «Ռենկո» ընկերության և կառավարության համագործակցության արդյունքում ջերմաէլեկտրակայանի կառուցումը, որն արդեն կարևոր դերակատարում ունի մեր էներգետիկ համակարգում։
Նախարարը նկատել է, որ այս համագործակցությունը օրինակ կարող է ծառայել իտալական այլ ընկերությունների համար։

Նախարարն ու դեսպանը կարևորել են նաև Հայաստանի և Իտալիայի քաղաքների միջև հարաբերությունների ստեղծումն ու փոխգործակցությունը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է