ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ՌԴ հարավային եւ արեւմտյան ռազմական օկրուգները զորավարժություններից հետո զորքը վերադարձնում են մշտական տեղակայման վայրեր, հայտնում է ՌԻԱ-ն։
Նշենք, որ զորքը հետ քաշելու վերաբերյալ տեղեկությունը երեկ չէր հերքել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Իր հերթին, ՌԴ ԱԳ նախարարն ու Կրեմլի խոսնակը հայտարարել են, որ ՌԴ-ն հակված է բանակցությունները շարունակելուն, թեեւ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն չեն ընդունել ՌԴ պահանջները։
Նշենք նաեւ, որ խոսակցություններ կան, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մինսկի համաձայնությունների շուրջ։














