Լրահոս 24/7
15.02.2022

ՀՀ ոստիկանության պատվիրակության այցը Եվրոպոլի գրասենյակ

ՀՀ ոստիկանության պատվիրակության այցը Եվրոպոլի գրասենյակ

Փետրվարի 10-ին Հաագայում Եվրոպոլի գրասենյակ էր այցելել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը և ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը:

Պատվիրակությանն ուղեկցում էին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և դեսպանության կցորդ Վիվիանա Քալաեջյանը։
Այցի նպատակն էր քննարկել 2021 թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլի և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ստորագրած «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագրի շրջանակներում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման և պահպանման, ազգային կոնտակտային կետի և կապի սպայի նշանակման, համաձայնագրից բխող հետագա անհրաժեշտ քայլերը, տեխնիկական և իրավական գործիքները և այլն։

Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունեց Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը։ Արա Ֆիդանյանն իր խոսքում կարևորեց ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը՝ նշելով, որ այն լայն հնարավորություններ է ընձեռում կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի ոլորտում, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, անօրինական միգրացիայի և այլ ոլորտներում տեղեկատվության փոխանակման գործում։

Արա Ֆիդանյանը ներկայացրեց նաև ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։
Տիկին դը Բոլն իր հերթին պատրաստակամություն հայտնեց զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով հանցավորության դեմ համատեղ պայքարի կարևորությունը։
Համագործակցությունն ամրապնդելու նպատակով ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ՝ մասնավորապես 2022 թ. երկրորդ կիսամյակում Քեթրին դը Բոլի՝ ՀՀ այց կազմակերպելու վերաբերյալ։


Այցի ընթացքում տեղի ունեցան նաև մի շարք հանդիպումներ Եվրոպոլի ղեկավար կազմի հետ. ներկայացվեցին Եվրոպոլի օպերատիվ կարողությունները, վիճակագրությունը, իրավական կարգավորումները և այլն։ Հանդիպումներ եղան Վրաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի կապի սպաների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց գործառույթները։
Այցի ընթացքում պատվիրակությանը բազմակողմանի աջակցություն ցուցաբերեց Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությունը՝ ի դեմս դեսպան  Տիգրան Բալայանի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է