ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել կորոնավիրուսով վարակված, բայց չպատվաստված անձանց վերաբերյալ։
«Թեստի դրական պատասխան ստացածների 74,7%-ը պատվաստված չէ։ Հոսպիտալացվածների 82%-ը և ծանր վիճակում գտնվողների 81,5%-ը պատվաստված չէ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 13-ի տվյալներով` Հայաստանում 876 951 մարդ է լիովին պատվաստվել կորոնավիրուսի դեմ (երկու դեղաչափ)։ Բուստեր է ստացել 15 539 անձ։














