Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։
Ադրբեջանի գլխավոր դատախազության այս հայտարարությանն անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ գրելով.
«Թող զգույշ լինեն՝ Գերմանիայում, Բելգիայում, Ավստրիայում, Դանիայում կամ այլ վայրերում չկալանավորվեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք վաղ թե ուշ համընդհանուր իրավազորությամբ (universal jurisdiction) հետապնդվելու են պատերազմական հանցագործությունների համար:
Թե բա Արայիկ Հարությունյանին կկալանավորենք…»:














