Լրահոս 24/7
15.02.2022

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ տեսչական մարմնի պաշտոնատար անձը

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ տեսչական մարմնի պաշտոնատար անձը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի լրատավական ծառայությունից հայտնում են, որ քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակից Ն. Բ.-ն նույն մարզում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց պահանջել և Տաշիր քաղաքի ավտոկայանի աշխատակցից 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք:

Ըստ քրեական գործի նյութերի` Ն. Բ.-ն նույն մարզի մեկ այլ ընկերության կողմից սպասարկվող երթուղու տրանսպորտային միջոցի վարորդի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և չարձանագրելու դիմաց նրանից ևս 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք:

Բացի այդ, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված դեղին հաշվառման համարանիշներով շահագործելու փոխարեն այն վարել է սեփական համարանիշներով, Ն. Բ.-ն վերջինիս օգտին կրկին ակնհայտ ապօրինի անգործության` խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2022թ. հունվարին պահանջել և ստացել է կաշառք:

Վերը նկարագրվածից բացի, Վանաձոր քաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն դրանցից մեկի սեփականատիրոջից 2021թ. սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք:

Բացի այդ, Ն. Բ.-ն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, վերը թվարկված բոլոր անձանց նախապես տեղեկացրել է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում նախատեսվող ստուգայցերի օրերի մասին` նրանց հորդորելով վերացնել առկա խախտումներն ու թերությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /3 դրվագ/ և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով 14.02.2022թ.-ին Ն. Բ.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է