«Մեր փորձագետներին հանձնարարված է` շատ արագ աշխատել` պլեբլեսցիտի, այսինքն`հարցման մասին օրենքի նախագիծ պատրաստելու վրա, որպեսզի, եթե մենք ժամանակի մեջ հասցնենք, քանի որ չգիտեմ, թե Ստաբուլյան կոնվենցիան ե՞րբ է կառավարությունը քննարկելու, այդ հարցը դնենք պլեբլեսցիտի: Պլեբլեսցիտը հանրաքվե չէ, այն առումով, որ այդ հարցման արդյունքներն իրավական ուժ չունեն, բայց եթե ժամանակի առումով հասցնենք եւ խորհրդարանական մեծամասնությունը տա իր համաձայնությունը` կոնվենցիան դնենք հարցման: Ինչի՞ց ենք վախենում: Դնենք հարցման, թող հանրությունն իր տեսակետն ասի»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
– Տիկին Զոհրաբյան, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացել, կոչեր են հնչում` ուղղված պատգամավորներին, որ չվավերացնեն այդ փաստաթուղթը: Այն արդեն պաշտոնապես շրջանառվո՞ւմ է խորհրդարանում:
– Անկեղծ ասած, ինձ համար հասկանալի չէ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ առաջացած այս աղմուկը, որովհետեւ այդ փաստաթուղթը ոչ միայն չի շրջանառվում խորհրդարանում, այլ, մինչեւ խորհրդարան գալն այդ փաստաթուղթը բազմաթիվ ընթացակարգեր պետք է անցնի: Նախ` այդ փաստաթուղթը պետք է քննարկվի կառավարության նիստում, որից հետո պետք է ուղարկվի ՍԴ եւ միայն ՍԴ-ից դրական եզրակացություն ստանալուց հետո, Ստամբուլյան կոնվենցիան կարող է գալ Ազգային ժողով: Ես հասկանում եմ, թե ինչի՞ համար են այդ կոնվենցիայի շուրջ այս էմոցիոնալ ֆոնը փորձում ապահովել տարբեր շահագրգիռ սոցիալական խմբերի կողմից: Բայց Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ-ում չէ եւ միայն ՍԴ-ի դրական գնահատականից հետո այն կարող է գալ ԱԺ`քննարկման:
– Արդեն մի քանի օր խորհրդարանի բակում ստորագրահավաք է ընթանում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, որին միացել են հանրային ճանաչում ունեցող շատ մարդիկ, նախկին պաշտոնյաներ: Ի դեպ, դատաիրավական համակարգում նախկինում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Գեւորգ Դանիելյանն, ով նույնպես միացել է ստորագրահավաքին, առաջարկում է, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի փաստաթուղթը` բերելով նաեւ դրա իրավական հիմքերը, որպեսզի հնարավոր լինի վավերացումը կասեցնել: Դուք ծանոթացե՞լ եք կոնվենցիային, իբրեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ի՞նչ տեսակետ ունեք:
– Կոնվենցիային, բնականաբար, ծանոթ եմ, բայց որպեսզի իմ տեսակետը չնկատվի պրեսսինգ կոնվենցիայի` կողմ եւ դեմ հատվածների վրա, իմ տեսակետը կհնչեցնեմ ավելի ուշ` քննարկումների ժամանակ: Եթե ՍԴ-ն կոնվենցիային տա դրական եզրակացություն, ենթադրում եմ, որ գլխադասային հանձնաժողովը լինելու է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Ես իմ տեսակետը, որպես պատգամավոր եւ որպես քաղաքացի, բնականաբար, հնչեցնելու եմ: Ավելին, մինչեւ խորհրդարանի լիագումար նիստում քննարկվելը, կարծում եմ, որ այդ կոնվենցիան մի քանի խորհրդարանական լսումներ պետք է անցնի: Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է հրավիրվեն խորհրդարան եւ իրենց տեսակետը ներկայացնեն: Ես ցավում եմ, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը թույլ չի տալիս, որ այդ հարցը դրվի հանրաքվեի: Եվ երբ մենք ասում ենք` «ժողովրդի կառավարություն», «ժողովրդի իշխանություն», ես կուզենայի լսել ժողովրդի տեսակետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…