

Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի (ԳԱԹ) արխիվում, Ատոմ Յարճանյանի՝ Սիամանթոյի ֆոնդում գրողի ձեռքով գրված անավարտ գործերի պատառիկներ, թարգմանություններ, նամակներ, սեւագրություններ կան: Սիամանթոյի արխիվով, ձեռագրերի վերծանությամբ, ի թիվս այլ մասնագետների, զբաղվել է նաեւ գրականագետ Արփիկ Ավետիսյանը, որի անձնական արխիվում շատ են տարբեր բանաստեղծությունների վերծանություններն ու համեմատությունները՝ նախնական տեքստը ավարտուն տեքստի հետ: Արխիվում, ի թիվս այլ նյութերի, կան նաեւ նամակներ: Դրանցից մեկն ուղղված է բանասեր , փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ռաֆայել Պազարճյանին: Իտալիայի Պատու քաղաքում բնակվող Ռաֆայել Պազարճյանը Սիամանթոյի տաղանդի երկրպագուներից էր եւ գտնում էր, որ նա այն հայ գրողն է, որն արժանի է ներկայացվելու Նոբելյան մրցանակի:
«1914 թ., մարտի 6
Մեծարժեք բանաստեղծ,
Պիտի փափագեի, որ ձեր եվրոպական հայրենակիցներուն ուշադրութիւնը հրավիրենք, որպեսզի զձեզ Premie Nobel-ի ՝ իբրեւ բանաստեղծ, թեկնածու ներկայացնեն եւ առաջարկեն:
Այդ մրցանակին իսկապես արժանի եք: Եվրոպա ձեզմե ոչ ավելին ու ձեզի պես քիչ բանաստեղծներ արտադրուած է: Եթե բախտավոր ըլլաք, այդ պարագային հայութեանն ալ մեծ պատիւ կը բերեք այդ մրցանակի ստացումով:
Խանդավառ մաղթանքներս հիացմունքով՝ Ձեր դոկթ. Ռ. Պազարճեան»:
Սակայն նույն թվականի հուլիսի 28-ին սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, եւ Թուրքիայում՝ բանակ զորակոչելու պատրվակով, սկսվում է 20-45 տարեկան հայ տղամարդկանց զորակոչը:
Սիամանթոն փորձում է փրկագին տալով՝ ազատվել թուրքական բանակից: Ռ. Պազարճյանն իր օգնությունն է առաջարկում նրան.
«20 օգոստոս, 1914, Պատու
Սիրելի Սիամանթո,
Թերթերեն կիմանամ, որ Օսմանյան կառավարությունը անխտիր զենքի տակ կհրավիրե մինչեւ 45 տարեկան արուները: Եթե երբեւէ Դուք ալ զինվորագրության ստիպվեք, հաճեցեք համարիել զիս մին անոնցմէ, որ անմիջապես պատրաստ է դրամական հատուցումով վճարելով զձեզ՝ այս բեռեն ազատելուն: Այդ առթիվ ես իմ բաժինս բերելու մեջ շատ ուրախ եմ: Խնդրեմ, գրեցեք ձեր լուրերը եւ ընդունեցեք սիրալիր բարեւներս: Ձերդ՝ տօքթ. Պազարճեան»:
Լիլիթ Ավագյան
Ամբողջական՝ mediamax.am
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…