Լրահոս 24/7
15.02.2022

Հ․ Սիմիդյանն ընդունել է Լիտվայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Հ․ Սիմիդյանն ընդունել է Լիտվայի դեսպանի  գլխավորած պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը, շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը և նախարարի խորհրդական Է․ Հունանյանը։ Ողջունելով հյուրերին, նախարար Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։

«Լիտվան աշխարհում առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և առաջին երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին։ Հայաստանի կառավարությունը չափազանց կարևորում է մեր երկրների միջև ջերմ և գործընկերային հարաբերությունները։ Խորհրդանշական եմ համարում նաև այն զուգադիպությունը, որ Դուք առաջին դեսպանն եք, ում հետ հանդիպում եմ նախարարի կարգավիճակը ստանձնելուց հետո»,-նշել է նախարարը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ կառավարության «10 մլն» ծառ նախաձեռնությանն առաջիններից արձագանքելու և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում լիտվական անտառ հիմնելու համար և տեղեկացրել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները խնամում և ամենայն հոգատարությամբ են վերաբերվում մեր երկրների բարեկամության խորհրդանիշ անտառը։

Իր հերթին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հղում անելով մեր երկրների միջև բարձր մակարդակի դիվանագիտական և քաղաքական երկխոսության առկայությանը, պատրաստակամություն է հայտնել հետայսու ևս ջանքեր գործադրել ուղղված Շրջակա միջավայրի նախարարության հետ երկարաժամկետ համագործակցությանը։Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

2021 թվականից մեկնարկել է «Ապակե և պլաստիկ թափոնների կայուն կառավարման համակարգի զարգացում» ծրագիրը՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանության և Լիտվայի Հանրապետության բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության մասնակցությամբ: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Թափոնների կայուն կառավարում. Լիտվայի փորձը և ԵՄ տեսլականը» խորագրով վեբինար, ինչպես նաև ՀՀ 5 ներկայացուցիչների (շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանի գլխավորությամբ) մասնակցությամբ ուսուցողական այց է կայացել Լիտվա։ Այցի ընթացքում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են ապակյա և պլաստիկ տարաների դեպոզիտային (վերադարձման) համակարգի լիտվական առաջադեմ փորձին և ուսումնասիրել մոդելի ներդրման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում։

«Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկել է ՀՀ-ում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման աշխատանքները՝ որպես հանձնառություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո։ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման պարտավորությունը մինչև 2023թ. իրականացնելու համար կարևոր է օրենսդրական շրջանակի մշակումը։ Հաշվի առնելով արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցությունը լիտվական կողմի հետ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2021թ. դեկտեմբերի պաշտոնապես դիմել է լիտվական կողմին՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման շրջանակներում օրենսդրական շրջանակի մշակման օժանդակության համար։Տիկին Ստանիտե-Տոլոչկիենեն պատրաստակամություն է հայտնել օժանդակել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ծրագրի կյանքի կոչման հարցում։

Զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայի փոփոխության ադապտացման համար լուծումների և տեխնոլոգիաների ներդրում՝ փոխանցելով լիտվական փորձը» ծրագրի շրջանակներում Գետքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 30 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան։ Էլեկտրակայանի տեղադրումը ֆինանսավորվել է Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության կողմից:Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը առանձնակի շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին՝ Հայաստանում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ակտիվ գործունեության համար։

Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին և պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող ծրագրերի շրջանակներում՝ ի նպաստ ավելի առողջ և պաշտպանված շրջակա միջավայրի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է