ԱՄՆ–ն դեռ Ուկրաինայի սահմանից ՌԴ զինվորականների հետքաշում չի նկատել։ ICTV–ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք դեռ Ուկրաինայի հետ սահմանից ռուսական ուժերի հետքաշում չենք տեսել»,–ասել է Բլինկենը ICTV–ին։
Արևմուտքը շարունակում է հայտարարություններ անել այն մասին, թե իբր Ռուսաստանը սադրանք է նախապատրաստում Ուկրաինայում, անկախ նրանից, որ ՌԴ զորքերը զորավարժություններից հետո վերադարձել են իրենց տեղակայման վայրեր։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հանդիպում է ունեցել արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ ՌԴ ՊՆ ղեկավարը Պուտինի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, որ «վարժանքների մի մասն ավարտին է մոտենում, մյուս մասը կավարտվի առաջիկայում»։
Միևնույն ժամանակ, Պեսկովը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՆԱՏՕ-ն հայտարարություններ է անում Ուկրաինայի հետ սահմանին դեէսկալացիայի նշանների բացակայության մասին, նշել էր, որ ՆԱՏՕ–ն իրավիճակը գնահատելու հետ կապված խնդիրներ ունի














