Լրահոս 24/7
17.02.2022

Հայաստանի սուվերենության քննարկումը մեր հավաքական ամոթն է․Ա․ Բաբաջանյան

Հայաստանի սուվերենության քննարկումը մեր հավաքական ամոթն է․Ա․ Բաբաջանյան

«Այն ինչ ասում է երկրորդ նախագահը միութենական պետության մասին տևական ժամանակ է չոքել է մեր տան շեմին, ուղղակի մեզանից շատերը ալարում են, չեն ուզում դա տեսնել կամ չտեսնելու են տալիս։ Այդ հեռանկարը Հայաստանի համար գրեթե անխուսափելի է այլևս․․․ Եթե իրապես անկեղծ ենք ու չենք ուզում, միաժամանակ ամբողջությամբ պատկերացնում ենք և՛ միութենական պետության մաս դառնալու ու չդառնալու ռիսկերը, ուրեմն մեկընդմիշտ խելքներս պետք է գլուխներս հավաքենք ու տրամադրվենք տքնաջան աշխատանքի, օրնիբուն համահայկական մոբիլիզացիայի, որի նպատակը այլևս ոչ թե ցեղասպանություն ճանաչումն է, ոչ թե արցախյան հիմնախնդրի կարգավորումն է, այլ հայոց պետականությունը, պետականության ամրապնդումը․․․

Դրանից հետո միայն կարող ենք բոլոր պահանջատիրությունները բերել սեղանին և քննարկել որքան ուզում եք․․․Չկա այլ ճանապարհ պետություն և պետականություն դառնալու․․․ չեն կարող ռուսները մեր սահմանները պահեն, բայց մենք Երևանում տարփողենք ինքնիշխանության մասին տրակտատներ ու ոչինչ չանենք պաշտպանունակ բանակ ու պատշաճ կահավորված սահման ունենալու համար։ Չենք կարող դիվանագիտական ճակատում երեսնամյա խայտառակ տապալումներից հետո չփորձել դասեր քաղել և վերջապես արտաքին իրապես համապարփակ և բազմազանեցված քաղաքականություն ունենալ։ Չենք կարող և վերջ։Գուցեև ոչ մի սարսափելի բան չկա միութենական պետության մեջ։ Կարելի է և դառնալ միութենական պետության մաս։

Բայց այդպիսի հեռանկարից հետո պետք է պատրաստ լինել կորցնել Սյունիքն էլ, Արցախն էլ․․․ ․․․որովհետև միութենական պետության կազմում ոչ մի միջանցքի հարց Երևանում չի որոշվելու, ոչ մի արցախյան հարց այլևս գոյություն չի ունենալու, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հայ ժողովրդի [ոչ թե Հայաստանի] հարաբերությունների ապագան որոշվելու է ռուս-թուրք-ադրբեջանական առկա ռազմավարական հարաբերության տրամաբանությամբ․․․ Մեր նորագույն պատմության այս ճակատագրական փուլում սույն հարցի քննարկումը մեր հավաքական ամոթն է․․․

Առանց քննարկելու նրան, ով բերել է հարցը հրապարակ, կարծում եմ ժամանակն է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքական ուժ իր համար հստակեցնի կարմիր գծերը մեր պետության ապագայի վերաբերյալ։ Առաջիկա քաղաքական դիսկուրսը, ցավոք, սրա շուրջ է լինելու և պետք է պատրաստ լինել ծանր ու վտանգավոր պայքարի։ Այդ պայքարում կհաջողեն նրանք, ովքեր իրենց աշխատանքով կապացուցեն Հայաստանի կենսունակությունը, որպես անկախ պետականություն, մեր ժողովրդին հստակ ցույց կտան, որ Հայաստանն ու հայությունը ապագա ունի որպես անկախ պետականություն»,- գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է