Ռուսաստանը արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի տեղակալ Բարթ Գորմանին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Ջեյսոն Ռեբհոլցը:
«Ռուսաստանը արտաքսել է Ռուսաստանում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Բարթ Գորմանին, որը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը նշանակությամբ երկրորդ պաշտոնյան էր դեսպանից հետ և դեսպանատան բարձրագույն ղեկավար կազմի առանցքային անդամը», — հայտնել է նա։
Ռեբհոլցը գործակալությանն ասել է, որ Գորմանը գործող վիզա է ունեցել, նա Ռուսաստանում է եղել մոտ երեք տարի: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը դիվանագետի արտաքսումը «էսկալացիոն քայլ» է որակել և դիտարկում է պատասխան միջոցների հնարավորությունը:














