Լրահոս 24/7
17.02.2022

Մոսկվայի պատասխանը Վաշինգտոնին

Մոսկվայի պատասխանը Վաշինգտոնին

Մոսկվան վերահաստատել է Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման, Ուկրաինային սպառազինության մատակարարումը դադարեցնելու և արդեն մատակարարված սպառազինությունների դուրսբերման իր դիրքորոշումը։Այն ներկայացվել է Անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի ռուսական նախագծի` ՌԴ ԱԳՆ–ից ամերիկյան կողմին այսօր փոխանցված գրավոր արձագանքում։

ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած տեքստում նշված է, որ ԱՄՆ-ը կառուցողական պատասխան չտվեց Ռուսաստանի առանցքային առաջարկներից և ոչ մեկին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցմանը, նախկին խորհրդային հանրապետություններում բազաների տեղադրմանը և Բուխարեստի բանաձևի հետկանչմանը:

Մոսկվայի տեսանկյունից «կարմիր գծերը» և դրանք պաշտպանելու Ռուսաստանի իրավունքը շարունակում են անտեսվել։Մոսկվան սպասում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կոնկրետ առաջարկներին՝ դաշինքի դեպի արևելք ընդլայնումը դադարեցնելու վերաբերյալ պահանջի մերժման իրավական հիմքերի ու ձևակերպումների վերաբերյալ։

Ռուսական առաջարկները փաթեթային բնույթ են կրում և պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն՝ չառանձնացնելով դրա առանձին բաղադրիչները։Նշվում է, որ ԱՄՆ-ն միտումնավոր «հարմար» թեմաներ է ընտրել, որոնք, իրենց հերթին, «պտտվում են» ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար առավելություններ ստեղծելու ուղղությամբ։Նշվում է նաև, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն շարունակում են ռազմական ակտիվություն զարգացնել Ռուսաստանի սահմանների մոտ։

Պատասխանում ասվում է, որ Մոսկվան վերահաստատում է Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման, Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցման, արդեն առաքված զենքի, ինչպես նաև բոլոր արևմտյան հրահանգիչների դուրսբերման և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի հետ զորավարժություններից հրաժարվելու իր պնդումները։

Ռուսաստանը նաև պնդում է, որ ԱՄՆ-ի բոլոր ուժերն ու սպառազինությունները դուրս բերվեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից և Բալթյան երկրներից:Մոսկվան ԱՄՆ պատասխանի մեջ չի գտել այն հաստատումը, որ ամերիկյան կողմը լիովին հավատարիմ է անվտանգության անբաժանելիության անփոփոխ սկզբունքի պահպանմանը։

Ռուսական կողմի պատասխանի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է