Լրահոս 24/7
18.02.2022

Մարդկանց տարիներով սովորեցրել էին ամեն ընտրության իրենց ձայնը ծախել, մի օր էլ հայրենիքը պետք է ծախեին․ Չախոյան

Մարդկանց տարիներով սովորեցրել էին ամեն ընտրության իրենց ձայնը ծախել, մի օր էլ հայրենիքը պետք է ծախեին․ Չախոյան

«20 տարի շարունակ էս ազգին ընտրությունից ընտրություն սովորեցրել են փողի դիմաց սեփական ես-ը, ձայնը, խիղճը, միտքն ու հոգին ծախել։ Իսկ երբ մարդ ունակ է 5-10 հազար դրամի դիմաց ծախել սեփական ձայնը, ապա մի օր էլ առանց խղճի խայթի կծախի հայրենիքը, պետությունը, կողքին կանգնած զինվորին»։

Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ օրեր առաջ պետական դավաճանության մասին ԱԱԾ-ի բացահայտումը շոկային էր բոլորի համար։

Ընդ որում՝ խոսքը միայն մի քանի դեպքերի մասին չէր, Հայաստանում պատերազմից առաջ էլ, պատերազմի ժամանակ էլ, ըստ Չախոյանի գրառման, գործել է Ադրբեջանի համար աշխատող լրտեսական ցանց։

«Ինչ խոսք, պետական դավաճանություն գործած անձինք արժանի են օրենքով հասանելի ամենախիստ պատժին։

Իսկ ի՞նչ էիք սպասում։ Երբ մարդ ունակ է 5-10 հազար դրամի դիմաց ծախել սեփական ձայնը, ապա մի օր էլ առանց խղճի խայթի կծախի հայրենիքը, պետությունը, կողքին կանգնած զինվորին։ Վերջիններիս համար միակ սրբությունը փողն է, որը վեր է ամեն բանից, անգամ կողքը դիրք պահող, թշնամու դեմ կռիվ տվող զինվորից։ Զուր չէր, որ տարիներ շարունակ բարձրաձայնում էինք, որ ընտրակաշառքն ու ընտրակեղծարարությունը խարխլում են պետության հիմքերը, մեր համար մեկ թշնամին է։

Մարդկանց տարիներով սովորեցրել էին ամեն ընտրության իրենց ձայնը ծախել, բա մի օր էլ հայրենիքը պետք է ծախեին։

Հիմա կասեք՝ ո՞վ է մեղավոր։

Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր էս ազգին սովորեցրին ու ստիպեցին փողով քվե ծախել, մեղավոր են բոլոր նրանք, ովքեր իշխանություն զավթելու ու իշխանությունը պահելու համար ստորացրին մարդկանց, փչացրին բարոյահոգեբանական բոլոր արժեքները։

Այո՛, պետական դավաճանության պատասխանատվության ամենամեծ չափաբաժինը հենց այդ մարդիկ են կրում։

Ինչ խոսք, պետական դավաճանություն գործած անձինք արժանի են օրենքով հասանելի ամենախիստ պատժին»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք՝ աննախադեպ լրտեսական ցանցի բացահայտման մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր օրեր առաջ: Գործակալական ցանցում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով քառասունչորսօրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է