Լրահոս 24/7
18.02.2022

ՌԴ տարածքում անցկացվող բոլոր զորավարժությունները միանգամայն թափանցիկ են․ Պեսկով

ՌԴ տարածքում անցկացվող բոլոր զորավարժությունները  միանգամայն թափանցիկ են․ Պեսկով

Բոլոր զորավարժությունները, որոնք անցկացվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, միանգամայն թափանցիկ են։ Այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ռուսական զորքերի զորավարժությունների պատճառով լարվածության սրման հնարավորությանը վերաբերող հարցին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմա մի շարք զորավարժություններ են ընթանում, և դրանք բացարձակապես թափանցիկ գործողություններ են, միանգամայն հասկանալի այլ երկրների մասնագետների համար, ուստի դրանք որևէ մեկի չպետք է անհանգստացնեն», – ասել է Պեսկովը։

Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին, ապա, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, դրանք պետք է ինչ-որ շարունակություն ստանան։ Ինչպես նշել է Պեսկովը, ԱՄՆ-ի հետ շփումներ կլինեն տարբեր մակարդակներում:«Այժմ որոշակի շփումներ կլինեն աշխատանքային մակարդակում, բարձր մակարդակով, ԱԳ նախարարի մակարդակով։ Այդ գաղափարը պետք է ինչ-որ կերպ շարունակություն ունենա։ Տեսնենք` ինչպես դա տեղի կունենա», – նշել է նա։

Պեսկովն ավելացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «հնգյակի» գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությունը առաջվա պես սեղանին է:«Առաջարկվել է այդ հանդիպման ժամանակ քննարկել հիմնական մարտահրավերները։ Այն, ինչի միջով մենք հիմա բոլորս անցնում ենք Եվրոպայում, ուրիշ ի՞նչ է, եթե ոչ հիմնական մարտահրավեր։ Այդ պատճառով այդ թեման պետք է քննարկվի հենց այդպիսի բարձր մակարդակով։ Բայց ինչ վերաբերում է կոնկրետությանը, ապա տեսնենք` ինչ նախաձեռնություններ կլինեն։ Առայժմ ոչ մի կոնկրետություն չկա», – ասել է նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է