Լրահոս 24/7
18.02.2022

ԲՏԱ նախարար Վ․ Խաչատուրյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ԲՏԱ նախարար Վ․ Խաչատուրյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարար Վահագն Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել երկու երկրների միջև պատմական ամուր կապերն ու բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Բուլղարիայի հետ բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա՝ հատկապես Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ–բուլղարական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը ևս անդրադարձել է գործակցության ընդլայնման հնարավորություններին և ընդգծել, որ այն զարգացնելու դեռևս չիրացված հնարավորություններ կան։ Վերջինս նշել է, որ ՏՏ ոլորտում Բուլղարիան ունի բավականին զարգացած էկոհամակարգ, միևնույն ժամանակ բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկ կա: Այդ համատեքստում մասնագետների երկկողմ փոխանակումը փոխշահավետ կարող է լինել կողմերի համար:

Հանդիպմանը կողմերը համակարծիք են եղել, որ Բուլղարիայի փորձը օգտակար կլինի Հայաստանի համար էլեկտրոնային ծառայությունների բարելավման, փոստային ծառայության շահագործման, տիեզերական գործունեության ոլորտներում, ինչպես նաև ԵՄ ծրագրերի իրականացման գործում:

Զրուցակիցները կարևորել են նաև 2022 թվականին նախատեսված Հայաստանի և Բուլղարիայի հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում Հայաստան-Բուլղարիա համատեղ նամականիշի թողարկումը:

Անդրադարձել են նաև Երևանի ինժեներական քաղաքի և Բուլղարիայի գիտահետազոտական ընկերությունների միջև հնարավոր համագործակցությանը, համատեղ բիզնես և տեխնոլոգիական միջոցառումների իրականացման հնարավորություններին, կրթական-ստեղծագործական կենտրոնների և ինժեներականլաբորատորիաների պատանեկան ծրագրերի հաջողված փորձի փոխանակմանը, թվայնացման, հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության հնարավորություններին:

Հանդիպման ավարտին նախարարը և դեսպանը բարձր են գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա բազմակողմ համագործակցությունը և հույս հայտնել դրա կայունության և շարունակականության վերաբերյալ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է