Լրահոս 24/7
18.02.2022

Կ․ Գիլոյանը քննարկում է ունեցել մանկապատանեկան մարզադպրոցների ներկայացուցիչների հետ

Կ․ Գիլոյանը քննարկում է ունեցել մանկապատանեկան մարզադպրոցների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը քննարկում է ունեցել նախարարության ենթակա 26 մանկապատանեկան մարզադպրոցների ներկայացուցիչների հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Քննարկմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը: Օրակարգում մի քանի հարց է ներառված եղել: Քննարկվել են մարզադպրոցների՝ 2021 թվականին կատարած աշխատանքները, մարզադպրոցներում առկա խնդիրները:

Խոսելով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ Նարինե Շահբազյանն ընդգծել է, որ 2021 թվականին առաջին անգամ հաջողվել է մարզադպրոցներին ֆինանսավորել միջոցառումների կազմակերպման և անցկացման համար ոչ թե սիմվոլիկ, այլ հենց այն գումարով, որը ներկայացրել էին ֆեդերացիաները. «Կարծում եմ՝ այդ գումարն արդյունքների ձեռքբերման նպատակով կարող է տարեցտարի ավելանալ:

Խոսքն այն մասին է, որ արդյունքներ գրանցած մարզադպրոցներն ու մարզիչները որոշակի առավելություններ կունենան: 2021 թվականին այցեր ենք կատարել մարզադպրոցներ, վերհանել ենք որոշակի խնդիրներ և դրանց մեծ մասին լուծում ենք տվել: Այսօր, ցավոք սրտի, մեր մարզադպրոցներում տիրում է մի իրավիճակ, երբ մարզիչը, 5 տարի աշխատելով, ոչ մի մասնակից չի ներկայացնում Հայաստանի առաջնություններում: Տարիներ շարունակ Հայաստանի առաջնություններին մասնակցում են նույն մարզիչների նույն սաները»:

Մասնավորապես, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի խոսքով, ըմբշամարտի մարզիչների քանակը բավականին մեծ է, բայց Հայաստանի պատանեկան առաջնություններին մինչև 100, իսկ մեծահասակների առաջնություններին առհասարակ 60-70 մարզիկ է մասնակցում. «Այս թիվը, իհարկե, չի կարող բավարարել ԿԳՄՍ նախարարությանը: Այս առումով մենք անելիքներ շատ ունենք: Մեր ենթակայության ներքո գտնվող 26 մարզադպրոցների ու 2 քոլեջների հանրագումարով 102 մեդալ ենք նախորդ տարում նվաճել, ինչը ևս բավականին մտահոգիչ ցուցանիշ է»:

Նարինե Շահբազյանը կարևորել է նաև մարզիչների կրթության հարցը, ինչը, վարչության պետի խոսքով, իսկապես թերի է մի շարք մասնագետների պարագայում:

Քննարկման ընթացքում արծարծվել են նաև մարզադպրոցների խնդիրներին առնչվող հարցեր. մարզադպրոցների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի տեղակալին և ոլորտի պատասխանատուներին են ներկայացրել իրենց թե՛ գույքային, թե՛ վերանորոգման աշխատանքների հետ կապված հարցերը:
Կարեն Գիլոյանը խոստացել է ուսումնասիրել բոլոր դիտարկումները և հնարավորության սահմաններում լուծում տալ առկա խնդիրներին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է