Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության արդիական հարցեր։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Փետրվարի 18-ին հեռախոսազրույցներ են կայացել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջև:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության արդի հարցեր»,- ասվում է զեկույցում։














