Լրահոս 24/7
19.02.2022

Զելենսկին պահանջում է ՌԴ–ի դեմ անհապաղ պատժամիջոցներ կիրառել

Զելենսկին պահանջում է ՌԴ–ի դեմ անհապաղ պատժամիջոցներ կիրառել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում պնդել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանվեն հիմա, ոչ թե ռմբակոծությունից հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Զելենսկին նշել է, որ առաջատար երկրների որոշ ղեկավարների` պատժամիջոցների քաղաքականության կիրառման տեսլականը փոքր-ինչ տարբերվում է իր սեփական դիրքորոշումից. եթե Արևմուտքում նպատակահարմար են գտնում պատժամիջոցներ կիրառել միայն պատերազմի դեպքում, ապա Զելենսկին այլ կարծիք ունի։

«Ինձ ասում են՝ մենք պատժամիջոցներ կկիրառենք, եթե պատերազմ լինի։ Ես ասում եմ` ok, բայց դուք ինձ ասում եք, որ 100% պատերազմը կլինի մի քանի օր անց: Ինչի՞ն եք սպասում։ Մեզ պետք չեն ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը, երբ կրակեն մեր երկրի վրա»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն իր արևմտյան գործընկերներին նախատել է նաև այն բանի համար, որ մշտապես բարձրաձայնում են Ուկրաինայի վրա ՌԴ-ի «հարձակման» հնարավոր ժամկետները, քանի որ, Զելենսկու կարծիքով, դա ոչ մի կերպ չի օգնում Ուկրաինային։

«Ուկրաինային իսկապես օգնելու համար պետք չէ անընդհատ խոսել հնարավոր ներխուժման ժամկետների մասին։ Մենք կպաշտպանենք մեր հողը և՛ փետրվարի 16-ին, և՛ մարտի 1-ին, և՛ դեկտեմբերի 31-ին»,- ասել է նա:

Զելենսկին նաև հայտարարել է, որ չգիտի, թե ինչ է ուզում Պուտինը, ուստի առաջարկում է հանդիպել:Նա նշել է, որ առաջիկա շաբաթներին Ուկրաինայի, Գերմանիայի և Թուրքիայի մասնակցությամբ գագաթնաժողով է նախաձեռնում եվրոպական անվտանգության հարցերի լուծման և Ուկրաինայի համար անվտանգության նոր գործուն երաշխիքների մշակման նպատակով:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է