Լրահոս 24/7
19.02.2022

G7-ի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

G7-ի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

G7 խմբի երկրների արտաքին գործերի ղեկավարները շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իրենց անհանգստությունն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ավելացման կապակցությամբ: Այս մասին ասվում է բանակցությունների արդյունքում տարածված համատեղ հայտարարության մեջ։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ուկրաինայի հետ սահմանին, անօրինական բռնակցված Ղրիմում և Բելառուսում ՌԴ ռազմական ներկայության սպառնալից ուժեղացմամբ։ Ռուսաստանի զինված ուժերի չսրված և չարդարացված ավելացումը, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական մայրցամաքում դրանց խոշորագույն ծավալումը գլոբալ անվտանգության և համաշխարհային կարգի մարտահրավեր է», – գրված է հայտարարության մեջ:

Յոթնյակի խումբն աջակցում է նորմանդական ձևաչափով Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացմանը։

«Մենք ընդգծում ենք մեր բարձր գնահատականն ու  «նորմանդական գործընթացի» շրջանակներում Գերմանիայի և Ֆրանսիայի ջանքերի շարունակական աջակցությունը Մինսկի համաձայնագրերի լիակատար կատարումն ապահովելու համար, ինչը Ուկրաինայի արևելքում հակամարտության կայուն քաղաքական լուծման միակ ճանապարհն է»,- ասված է հայտարարության տեքստում:

Դրանում նաև ասվում է, որ G7-ի երկրները հաստատում են Մինսկի պայմանավորվածությունները կատարելու Կիևի մտադրությունը:

«Մենք հաստատում ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային հայտարարությունները, որոնցում ընդգծվում է Մինսկի համաձայնություններին Ուկրաինայի հաստատակամ հավատարմությունը և այդ գործընթացում կառուցողական ներդրում ունենալու նրա պատրաստակամությունը: Ուկրաինական նախաձեռնություններն արժանի են լուրջ քննարկման ռուս բանակցողների և Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից», – ասված է հայտարարության մեջ:

Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ դիտորդները պետք է առանց սահմանափակումների կատարեն իրենց աշխատանքը։

«Մենք աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությանը, որի դիտորդները կարևոր դեր են խաղում լարվածության թուլացման ջանքերում։ Այդ առաքելությանը պետք է պայմաններ ապահովվեն նրա մանդատի ամբողջական կատարման ուղղությամբ աշխատանքի համար՝ առանց գործունեության և տեղաշարժի ազատության որևէ սահմանափակման՝ Ուկրաինայի արևելքում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով», – ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի արևելքում անվտանգության հետ կապված իրավիճակի զգալի վատթարացման մասին: ԵԱՀԿ-ն ճշտում է Կիևի և Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների պնդումները Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտումների մասին և պահանջում է ապահովել այդ շրջաններին անարգել հասանելիություն:

Յոթի խումբը հաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հավատարմությունը։

«Մենք հաստատում ենք մեր անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածքային ջրերի սահմաններում»,- նշվում է հայտարարության մեջ:

Ընդ որում, նշվում է, որ յոթի խումբը նաև «հաստատում է ցանկացած ինքնիշխան պետության իրավունքը՝ որոշելու իր ապագան և անվտանգության մեխանիզմները: Մենք ողջունում ենք Ուկրաինայի զուսպ դիրքորոշումը շարունակվող սադրանքների և ապակայունացման ջանքերի դեմ»,- ընդգծվում է տեքստում:

Դրա հետ մեկտեղ G7-ի ԱԳ նախարարները հաստատել են համերաշխությունն Ուկրաինայի ժողովրդի հետ՝ աջակցություն հայտնելով ժողովրդավարության և ինստիտուտների ամրապնդման Կիևի ջանքերին, ինչպես նաև խրախուսել են բարեփոխումների հետագա առաջընթացը:

«Մենք չափազանց կարևոր ենք համարում օգնել պահպանել Ուկրաինայի տնտեսական և ֆինանսական կայունությունը և նրա ժողովրդի բարեկեցությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է