Լրահոս 24/7
20.02.2022

Դոնեցկի տարածքում դիվերսիոն խումբ է արգելափակվել

Դոնեցկի տարածքում դիվերսիոն խումբ է արգելափակվել

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության նախարարության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները Դոնեցկի տարածքում դիվերսիոն խումբ են արգելափակել, որը նախատեսում էր պայթեցնել էլեկտրակայանները, գազատարներն ու ֆիլտրող կայանները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախարարության հայտարարությունը։

Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչության տվյալներով՝ կիրակի առավոտյան ուկրաինացիները կրկին կրակ են բացել Դոնբասում։

Դոնեցկի քիմիական արտադրանքի գործարանի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ-ն 8 արկ է արձակել, իսկ Սպարտակ ավանի ուղղությամբ՝ 12։ Բոլոր արկերը 120 միլիմետր տրամաչափի են, ինչն արգելված է Մինսկի համաձայնագրերով։

Ներկայացուցչությունում նշել են, որ կեսգիշերից սկսած ուժայինները ԴԺՀ-ի տարածքը գնդակոծել են 18 անգամ, արձակելով 204 արկ՝ 120 և 122 միլիմետր տրամաչափով:ԴԺՀ-ի զինկոմիսարիատները աշխատանքի են անցել ուժեղացված ռեժիմով:

Ժողովրդական միլիցիայի տեղեկատվության համաձայն՝ այս պահին քաղաքացիների հսկայական ներհոսք է նկատվում զինկոմիսարիատներ։

Իր հերթին ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանական գերատեսչությունում հայտնել են, որ ուկրաինացի ուժայինները փորձել են հարձակվել Ժողովրդական միլիցիայի դիրքերի վրա:

Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 20-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում 79-րդ դեսանտագրոհային բրիգադի զինյալները Պիոներսկոյե բնակավայրի շրջանում փորձել են հարձակվել ժողովրդական միլիցիայի դիրքերի վրա՝ Սևերսկի Դոնեց գետն անցնելով: Մարտական գործողությունների արդյունքում ԶՈՒ ստորաբաժանումները կորուստներ են կրել և նահանջել:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ զինված ուժերի գործողությունների արդյունքում ոչնչացվել է հինգ բնակելի տուն, կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:

Տեղի օպերատորը ԼԺՀ-ի բնակիչներին նախազգուշացրել է բջջային կապի և ինտերնետի հնարավոր խափանումների մասին: Առայժմ կապն աշխատում է։Փետրվարի 17-ին իրավիճակը Դոնբասում սրվել է։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինական ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին:

ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է