Լրահոս 24/7
20.02.2022

Տ․ Հակոբյանը՝ «Վումնս քլաբում» գործածվող ոչ եթերային բառերի մասին

Տ․ Հակոբյանը՝ «Վումնս քլաբում» գործածվող ոչ եթերային բառերի մասին

Վերջին շրջանում հաճախ է քննադատությունների արժանանում «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վումնս քլաբ» հաղորդաշարը:

Խնդիրը նրանում է, որ հանրությունն այնքան էլ միանշանակ չի ընկալում հումորային հաղորդաշարի ընթացքում օգտագործվող ոչ եթերային բառամթերքը, ծաղրական համեմատականները: Մարդիկ նշում են, որ հաղորդաշարի կենտրոնը հաճախ շատ ցածր մակարդակի է իջեցվում, ու ծիծաղ առաջացնելու համար փորձում են ամեն երկրորդ նախադասության մեջ սեռական հարաբերությունների մասին հիշատակել, հումորներում էլ ակնարկել կանացի բարեմասնությունների մասին:

Ինչես հայտնում է, «Հայկական ժամանակ»-ը հարցի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից: Հարցադրում է արվել, թե ճի՞շտ են այն դիտարկումները, որ մնացած հաղորդաշարերի դեպքում ամեն ինչ շատ ավելի խիստ է վերահսկվում, քան հումորային հաղորդաշարերի, վերջինի դեպքում ի՞նչ սահմանափակումներ կան:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, սակայն, հայտնել է, որ ՀՌՀ-ն ծանոթ չէ «Վումնս քլաբի» «ոչ եթերային բառերի» ցանկին: «Եթե այդպիսին ինչ-որ հաստատության կողմից մշակված է, կխնդրեմ բողոքների հետ միասին ուղարկել Հանձնաժողով՝ ծանոթանալու համար: Իրականում «ոչ եթերային բառեր» հասկացություն չկա, բոլոր հաղորդումների (անկախ ժանրային ուղղվածությունից) բովանդակությունը մշտադիտարկվում է՝ պարզելու համար, թե ինչքանո՞վ են դրանք պահպանում օրենսդրական նորմերը, ՀՌՀ կարգերը, մեթոդաբանությունը եւ այլն: Մշտադիտարկման ժամանակ պարզում ենք՝ կա՞ն արդյոք մասնագիտական էթիկայի խախտումներ, բռնության կոչեր, խտրականության դրսեւորումներ եւ այլն»,- պարզաբանել է ՀՌՀ նախագահը:

Տիգրան Հակոբյանը նաեւ նշել է՝ հանձնաժողովը «ճաշակի պահպանման ոստիկանության» գործառույթներ չունի:

«Հումորային հաղորդումները կարող են լինել սրամիտ կամ «տափակ», համապատասխանել հեռուստալսարանի մի մասի ճաշակին եւ դժգոհություն առաջացնել մյուս մասի մոտ: Սակայն եթե խախտումներ չենք արձանագրում, ապա չենք պատրաստվում միջամտել ընկերությունների խմբագրական քաղաքականությանը»,- եզրափակեց նա:

Ընդամենը մի քանի ամիս առաջ էլ ՀՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունն էր հաղորդագրություն տարածել՝ հաղորդաշարի «Վերջին դաս» վերտառությամբ սկետչը որակելով գռեհկաբանություն եւ արատավոր բարքեր սերմանող: Ըստ նախարարության հաղորդագրության՝ այդ սկետչի բովանդակությունը, մեղմ ասած, վրդովմունք էր հարուցել մանկավարժների շրջանում, եւ ՀՀ ԿԳՄՍՆ-ն բազմաթիվ բողոքներ էր ստացել ուսուցիչներից ու կրթության ոլորտի մասնագետներից:

«ԿԳՄՍ նախարարությունը, գտնելով, որ այդ սկետչը դուրս է հումորային ձևաչափից, դատապարտում ու անթույլատրելի է համարում ուսուցչին որպես շահախնդիր ու կոռումպացված կերպար ներկայացնելու, հանրության շրջանում նրա ընդհանրական վարկն արատավորելու երևույթները: Հաղորդաշարի հեղինակները հաշվի չեն առել այն փաստը, որ հարյուր հազարավոր երեխաներ այդ հաղորդումը դիտելուց հետո իրենց ուսուցիչներին ենթագիտակցորեն նույնականացնելու են սկետչի «հերոսուհու» լկտի ու ամբարտավան կերպարի, իսկ իրենց՝ «հերոս աշակերտների» կերպարների հետ: Դրա հետևանքների վերլուծությունը թողնում ենք մասնագետներին»,- ասված էր ԿԳՄՍ հաղորդագրության մեջ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է