Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածությունն անվանել է ողբերգություն։ Նրա խոսքով՝ ներկայիս լարվածությունը «սարսափելի է» ուկրաինացի ժողովրդի համար։
«Սա ողբերգություն է նաև ռուսների համար, ովքեր նախկինում լավ հարաբերություններ ունեին Ուկրաինայի հետ»,- հավելել է Զելենսկին։
Ավելի վաղ հայտնել էինք, Զելենսկին Մյունխենում ելույթի ժամանակ առաջարկել էր հանդիպում կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նա նշել է, որ Պուտինի հետ բանակցությունները կարող են ապաշրջափակել Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները։














