Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկուն ուղեկցող Agence France-Presse-ի և CNN-ի լրագրողները Դոնբասում հայտնվել են գնդակոծվածության տակ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Շաբաթ օրը մի խումբ լրագրողներ, այդ թվում՝ ֆրանսիական AFP-ի և CNN-ի, ականանետային կրակոցների թիրախ են դարձել՝ Ուկրաինայի ՆԳ նախարարին առաջնագիծ ուղեկցելիս»,-ասված է ալիքի հաղորդագրությունում։














