Ռուսաստանում անցկացվել են ռազմավարական ուժերի վարժանքներ՝ բալիստիկ հրթիռների արձակումով։ Վլադիմիր Պուտինը հետևում էր նրանց Կրեմլի իրավիճակային կենտրոնից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միասին։
Ուսումնավարժանքին մասնակցել են օդատիեզերական ուժերի, Հարավային ռազմական օկրուգի, ռազմավարական հրթիռային ուժերի, Հյուսիսային և Սևծովյան նավատորմի ստորաբաժանումները։ Գործարկվել են հիպերձայնային աերոբալիստական «Կինժալ» հրթիռը, թևավոր «Կալիբր» հրթիռները, հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռը, ցամաքային թևավոր «Իսկադեր» հրթիռը։
Բարենցի ծովից միջուկային «Կարելիա» սուզանավից արձակվել է «Սինևա» բալիստիկ հրթիռ։ Կրեմլը նշել է, որ բոլոր հրթիռները խոցել են իրենց նշանակված թիրախները։
Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում։














