Լրահոս 24/7
20.02.2022

Միրզոյանը մասնակցել է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման հեռանկարներին նվիրված քննարկմանը

Միրզոյանը մասնակցել է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման հեռանկարներին նվիրված քննարկմանը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) կողմից կազմակերպված պանելային քննարկմանը, որը նվիրված էր Հարավային Կովկասի զարգացման հեռանկարներին։

Այս մասին հայտնում են Հայաստանի արտգործնախարարությունից։ Միջոցառումը, որը կազմակերպվել է Chatham House-ի գաղտնիության կանոնների համաձայն, անցկացվել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։Հայաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել ելույթով և պատասխանել մասնակիցների հարցերին։

Քննարկումներին մասնակցել են նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության տնօրեն Ինգրիդ-Գաբրիելա Հովենը։

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին քննարկումն անվանել է շատ հետաքրքիր և արդյունավետ։ Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերները ներկայացրել են իրենց երկրների տեսլականը։

«Ես խոսել եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից հնչեցված նախաձեռնության մասին»,- ասել է Զալկալիանին։Նրա խոսքով, Ղարիբաշվիլիի առաջարկը Հարավային Կովկասում բարիդրացիության նախաձեռնություն է։ Վրացական կողմն առաջարկում է իր հարևաններին հարթակ ստեղծել Թբիլիսիում կոնկրետ նախագծերի քննարկման համար։ Վրաստանը կարծում է, որ հարևան երկրների մասնակցությամբ տնտեսական նախագծերի իրականացումը կդառնա զսպող գործոններից մեկը և կչեզոքացնի արտաքին սպառնալիքները, բացի այդ, կբարձրացնի տարածաշրջանի գրավչությունը։

«Այդ հարցում մենք լիակատար աջակցություն ունենք մեր գործընկերների կողմից, նրանք նույնպես պատրաստ են միջոցներ հատկացնել կոնկրետ նախագծերի իրականացման համար»,- եզրափակել է վրացի նախարարը։

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները առաջին անգամ հայտարարեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին 44-օրյա պատերազմի ժամանակ։ 2021 թվականի հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես հայտարարեց հարթակ ստեղծելու առաջարկի մասին, որի շրջանակներում Թբիլիսին կդառնա մոդերատոր Երևանի և Բաքվի միջև։

Վրաստանը շեշտել է, որ Թբիլիսին չի հավակնում քննարկել քաղաքական հարցեր, առաջարկում է խոսել միայն ենթակառուցվածքային խնդիրների, տնտեսական ու տրանսպորտային նախագծերի մասին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է