Լրահոս 24/7
20.02.2022

Ռուսաստանն ուրիշի տարածքին չի հավակնում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Ռուսաստանը ուրիշի տարածքին չի հավակնում և Դոնբասը համարում Է Ուկրաինայի մաս։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ամերիկյան CBS հեռուստաալիքին հայտարարել Է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Մենք չենք փորձում արտասահմանյան երկրի որևէ տարածք գրավել։ Ես կցանկանայի հաստատել, որ Դոնբասն ու Լուգանսկը Ուկրաինայի մաս են հանդիսանում»,-հայտարարել է նա։Դիվանագետը հերքել է այն մեղադրանքները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա։

«Ռուսաստանը հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել շարունակել դիվանագիտական ջանքերը՝ առկա բոլոր հարցերի լուծման համար։ Ռուսական զորքերը գտնվում են ինքնիշխան ռուսական տարածքում։ Մենք ոչ մեկին չենք սպառնում»,-ընդգծել է դեսպանը։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի առաջխաղացմանը դեպի արևելք, ապա, Անտոնովի խոսքով, Մոսկվան ՆԱՏՕ-ում տեսնում է ոչ թե «խաղաղասեր ՀԿ», այլ ռազմական մեքենա և ձգտում է կանգնեցնել դրա ընդլայնումը:

«Հասկանո՞ւմ եք, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը խաղաղասեր ՀԿ չէ։ Դա ռազմաքաղաքական մեքենա է կամ դաշինք։ Մենք կցանկանայինք դադարեցնել այդ էքսպանսիան»,-ասել է նա։Մեկնաբանելով Ղրիմի կարգավիճակի հարցը, Անտոնովը հայտարարել է, որ այդ թեման Մոսկվայի համար փակ է, և որ ռուսական կողմը նույնիսկ չի ցանկանում քննարկել այն։

Լրահոս
Ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել . Հովհաննես Մովսիսյան
18:36

Սամվել Կարապետյանին «նախկիններից դուրս» ներկայացնելու փորձերը չեն դիմանում նույնիսկ տարրական փաստական քննությանը
18:29

Իրանցի զինվորականները Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երկու նավ են կալանել. ԻՀՊԿ
17:01

Կոնցեսիայի վերաբերյալ Երևանի հայտարարությունները տարօրինակ են. Շևցով
16:42

Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է
16:38

Իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները․ Գառնիկ Դանիելյան
16:24

Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ
16:07

FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. Մելքումյանը փաստերով հակադարձում է
15:37

Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ԵՄ 2-րդ առաքելության մասին
15:19

Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների այցելությունները նպաստում են կարգավորմանը. Ալիև
14:59

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական բանակցությունների կոչ է արել
14:41

Քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
14:07

Կապանի օդանավակայանը միջազգայինի կարգավիճակ կստանա
13:53

Փաշինյանն ու Ալիևը լավագույն ընկերներ են. Ուիթքոֆֆ
13:34

Կայացավ ԿԸՀ նիստը, որի օրակարգում էր նաև մեր դիմումը, դիրքորոշումը սպասելի էր. Մելոյան
13:26