Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 293-ով և դարձել 415757 ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Փաստացի բուժում է ստանում 13 749 մարդ։ Կատարվել է 2 864 871 թեստավորում (+3192), առողջացել են վարակվածներից 392 080-ը (+1474):
Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 16-ով և դարձել 8338։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 1590 է։














