Լրահոս 24/7
21.02.2022

Կ․ Գիլոյանը խորհրդակցություն է ունեցել մարզերի և Երևանի սպորտի պատասխանատուների հետ

Կ․ Գիլոյանը խորհրդակցություն է ունեցել մարզերի և Երևանի սպորտի պատասխանատուների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառում 2022 թվականին տարվող աշխատանքների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, ինչպես նաև ՀՀ մարզերի ու Երևան քաղաքի սպորտի պատասխանատուները: Կարեն Գիլոյանը նշել է, որ այս պահին աշխատում են մասսայականությունը մարզեր տարածելու նշանաբանով, առհասարակ մասսայականությունն ավելացնելու առաքելությամբ. այդ տեսլականն է առավել ընդունելի։

«Կան մարզեր, որոնց հետ խնդիր չկա՝ Շիրակը, Լոռին, Վայոց ձորը, Գեղարքունիքը, բայց մարզեր էլ կան, որոնց հետ պետք է ավելի սերտ համագործակցություն ապահովենք և բացառենք բոլոր խնդիրները։ Այս տարի «Վարչապետի գավաթի» 4 սիրողական մրցաշար ենք անցկացնելու՝ նախորդ տարվա երկուսի փոխարեն։ Այդ 4 խոշոր մրցումներից մեկն արդեն մեկնարկել է` սեղանի թենիսի սիրողական մրցաշարը, որի մարզային փուլն ընթացքի մեջ է: Մրցումներից հետո բոլոր սեղանները, որոնք շատ բարձր կարգի պրոֆեսիոնալ սեղաններ են, տրամադրելու ենք մարզերին ու Երևանին»,- նշել է Կարեն Գիլոյանն ու բարձրացրել նաև մրցաշարի մասնակցության ցուցանիշի հարցը, որը, ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, այնքան էլ բարձր չէ:

Կարեն Գիլոյանը նաև նշել է՝ «Վարչապետի գավաթի» շրջանակում Գեղարքունիքի մարզն այս տարի երկու մրցում կընդունի՝ լողի և հեծանվավազքի սիրողական մրցաշարերը: Բացի դրանից՝ այս տարի ևս կանցկացվի կրոսավազքի մրցաշարը. «Դեռևս հստակություն չկա՝ այն որ մարզում կանցկացնենք՝ Արմավիրո՞ւմ, թե՞ Արարատում: Արտաշատի մարզադաշտն ենք նորոգում: Հնարավոր է՝ այս տարի կրոսավազքի մրցաշարն Արարատի մարզում անցկացնենք, եզրագիծն էլ այդ մարզադաշտում հատենք: Մասսայական մրցաշարերի ցանկում հնարավոր է նաև դահուկավազքն ավելացնենք: Շիրակի մարզը կարող է արդեն աստիճանաբար պատրաստվել, գուցե դեկտեմբերին նաև դա կազմակերպենք»:

Սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանն էլ ընդգծել է՝ այս տարի ևս երեք մասսայական միջոցառում է նախատեսվում արդեն դպրոցականների համար. «1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների համար կկազմակերպվի սպորտլանդիա, իսկ 7-12-րդ դասարանցիների համար՝ սպարտակիադա: Այս տարի կանցկացվեն նաև ռազմամարզական խաղերը: Սրանք ավանդույթ ունեցող մրցաշարեր են, պարզապես պետք է ժամանակացույցի հարցում համաձայնության գալ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ՀՀ մարզերի սպորտի պատասխանատուներին հորդորել է սերտ համագործակցել մրցումների կազմակերպման հարցում. «Ձեր աջակցությունը շատ կարևոր է: Շատ կցանկանամ, որ մեր համագործակցությունը դրական արդյունք տա, և ստանանք այն, ինչը նպատակ ենք համարում ի սկզբանե»:

ՀՀ մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են նաև տարատեսակ հարցեր՝ կապված աշխատանքային որոշակի խնդիրների, գույքային հարցերի հետ:

Կարեն Գիլոյանը խոստացել է ուսումնասիրել և լուծում տալ բոլոր հարցերին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է