«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը նոր տնօրեն ունի. նա Հովհաննես Մանուկյանն է։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այս մասին հայտնեց աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետը շնորհավորեց Մանուկյանին նշանակման կապակցությամբ և նշեց, որ իրենց սպասում է բարդ աշխատանք և կառուցվածքային փոփոխություններ։
«Ես արդեն կարգադրել եմ, որ քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներում ներգրավվեն ևս 200 աշխատակիցներ»,- նշեց քաղաքապետը։














