Լրահոս 24/7
21.02.2022

Նրանք ընդդիմադիր չեն. Ս․ Բաբայանը` Մ․ Հակոբյանի հայտարարության մասին

Նրանք ընդդիմադիր չեն. Ս․ Բաբայանը` Մ․ Հակոբյանի հայտարարության մասին

Այսօր կայացավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը։ Նիստի առաջին հատվածը բաց անցկացվեց, և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ներկայացրեց, թե ովքեր են ներկա նիստին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիրները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս նիստերին։

«Այս նիստից բացակայում են ընդդիմադիրները` չենք անդրադառնա նրանց։ Նիստին անկախ խորհրդատուի կարգավիճակով ներկա են Արտակ Գասպարյանն ու Գարեգին Մխիթարյանը, որոնք պատվիրակված են անհետ կորածների և զոհվածների հարազատների կողմից։ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանն էլ անկախ խորհրդատու է»,–նշեց Քոչարյանը։

Քոչարյանն ընդգծեց` այնպես չէ, որ պատահական մարդիկ են ընտրված, և անհրաժեշտության դեպքում էլի մասնագետների կհրավիրեն։ Քոչարյանը վստահ է, որ «աղբյուրազուրկ են լինելու» այն կառույցները և մարդիկ, որոնք աղբյուր են փնտրելու նիստերին, քանի որ դրանք փակ են լինելու։ Պատգամավորը վստահեցրեց , որ հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի անթերի։Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կասի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի այն հայտարարության մասին, որ նա չի պատրաստվում գնալ այդ հանձնաժողով, որովհետև ասելիք չունի։ Լրագրողները հիշեցրին, որ ընդդիմությունն էլ իր հերթին չի մասնակցելու նիստերին։

Ի պատասխան Քոչարյանը նշեց, թե համոզված է` Մովսես Հակոբյանը կգա հանձնաժողով, հակառակ դեպքում հանրայնորեն պետք է պատասխանի մի շարք հարցերի։ Քոչարյանը հավելեց` ընդդիմությանը չմասնակցելը նիստերին փորձ էր լեգիտիմացնելու նման հայտարարությունները։Սամվել Բաբայանը նույնպես արձագանքեց Մովսես Հակոբյանի հայտարարությանը` ասելով, որ հանձնաժողովը երբ հրավիրի գեներալական ուսադիրներ ունեցողների, մարդիկ կտեսնեն, որ նրանք ընդդիմություն չեն։

«Ուզում եմ շեշտը ճիշտ դնել` այդ գեներալներից մեկը չկա, որ չի եղել պատերազմի դաշտում։ Ուստի, նրանք ընդդիմադիր չեն` մեկը գործող իշխանությունն է, մյուսը` ներկա իշխանությունից 4 ամիս առաջ գործած իշխանությունը։ Ընդդիմությունը մենք ենք»,–ասաց Բաբայանը։

Հանձնաժողովն անցավ փակ ռեժիմի` շարունակելով իր աշխատանքները։

Հիշեցնենք, որ փետրվարի 10–ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է