Լրահոս 24/7
21.02.2022

ԴԺՀ-ում արտակարգ դրություն է հայտարարվել ջրամատակարարման դադարեցման պատճառով

ԴԺՀ-ում արտակարգ դրություն է հայտարարվել ջրամատակարարման դադարեցման պատճառով

Պետական մակարդակի արտակարգ իրավիճակ է հայտարարված ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում` պոմպակայանի կանգի և 21 հազար բնակչի համար կենտրոնական ջրամատակարարման դադարեցման պատճառով, հայտնում է ԴԺՀ-ի ԱԻՆ-ը։

Ավելի վաղ հրադադարի ռեժիմի վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել էր, որ ԴԺՀ-ի Վասիլևյան պոմպակայանը վնասվել է ուկրաինացի ուժայինների կողմից գնդակոծության հետևանքով, այդ կապակցությամբ կանգնեցվել է Հարավդոնբասյան ջրատարի առաջին վերելքի կայանը:

«Հրետանային ինտենսիվ գնդակոծությունների հետ կապված անցած մեկ օրում արձանագրվել են կենսապահովման համակարգերի բնականոն աշխատանքի մի շարք խախտումներ: Այսպես, Հարավային Դոնբասի ջրատարի առաջին վերելքի պոմպակայանի կանգառի և, որպես հետևանք, խմելու ջրի կենտրոնացված ջրամատակարարման դադարեցման կապակցությամբ հանրապետությունում հայտարարվել է պետական մակարդակի արտակարգ իրավիճակ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ ԴԺՀ-ում առանց ջրի են մնացել Դոկուչաևսկի և Ելենովկայի ավելի քան 21 հազար բնակիչ, ավելի քան 50 սոցիալական օբյեկտ։ «Դրանք կաթսայատներ են, հիվանդանոցներ, մանկապարտեզներ ու դպրոցներ։ Այս կապակցությամբ հաստատվել է արձագանքման պետական մակարդակ», – տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

ԱԻՆ-ը նշում Է գերատեսչությունը` ԴԺՀ-ում ապահովվել է տեխնիկական ջրի մատակարումը բնակչությանը, աշխատանքներ են տարվում ջրամատակարարման համակարգը ստորգետնյա ջրերի հորերին միացնելու ուղղությամբ: Փետրվարի 20-ից «Մայսկի» ջրառի թիվ 1 հորատանցքից սկսվել է մանրէազերծված ջրի մատակարարումը Դոկուչաևսկի կենտրոնական հատված:

«Ներկա պահին ապահովվել է տեխնիկական ջրի մատակարումը բնակչությանը և երեք կաթսայատներին։ Աշխատանքներ են տարվում նաև ջրամատակարարման համակարգը ստորգետնյա ջրերի հորերին միացնելու ուղղությամբ »,–նշված է հաղորդագրության մեջ։

Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Առաջին հերթին այն վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։

Ինչպես հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ժամանակներս զինվորականներին կարգադրել է Դոնբասում հարձակման անցնել:Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է