«Հիմնանորոգվում են Ալավերդու զույգ կամուրջները։
Կամուրջները քաղաքի համար ստրատեգիական կարևորություն ունեն։ Ի սկզբանե դրանց հիմնանորոգումը ներառված չի եղել Մ6-ի Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն հատվածի հիմնանորոգման ծրագրում և ներառվել է կառավարության ջանքերի արդյունքում։
Աշխատանքները նախատեսվում է ավարտել ապրիլին։ Ասֆալտե ծածկի տեղադրումը կախված կլինի բնակլիմայական պայմաններից»,- գրել է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։














