Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում ուկրաինական անվտանգության ուժերի հարձակումների ընդհանուր թիվը փետրվարի 17-ից մինչև փետրվարի 21-ը աճել է ութ անգամ՝ ընդհանուր առմամբ 1800 զինամթերք արձակելով ամբողջ հանրապետությունում։
Այս մասին հայտնում է Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոն։
Շփման գծում սրման վիճակագրության համաձայն՝Լուգանսկում «արձանագրվել է Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հանրապետության տարածքի 183 գնդակոծում, որից 102-ը՝ ծանր զինատեսակներով։
Առաքելությունը նշում է, որ նշված ժամանակահատվածում գնդակոծության հետևանքով վնասվել է 18 բնակելի շենք և տնտեսական շինություն, ինչպես նաև չորս ենթակառուցվածքային օբյեկտներ։














