Լրահոս 24/7
21.02.2022

Ուկրաինայի հարցով տարբեր ձևաչափերով հանդիպումներին ՌԴ-ն դեմ չէ. Լավրով

Ուկրաինայի հարցով տարբեր ձևաչափերով հանդիպումներին ՌԴ-ն դեմ չէ. Լավրով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Արևմուտքը կներկայացնի Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողովների հնարավոր արդյունքների իր տեսլականը: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և արտերկրի հայրենակիցների գործերի նախարար Ֆեյսալ Միկդադի հետ բանակցությունների արդյունքները:

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը դեմ չէ տարբեր ձևաչափերով Ուկրաինայի վերաբերյալ հանդիպումներին, բայց հանդիպելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ արդյունք կլինի «Նախագահ Մակրոնը նախագահ Պուտինի հետ երեկվա երկու զրույցներում իսկապես արտահայտվել է այդ թեմաներով։ Բայց նախագահ Պուտինը շատ հստակ բացատրել է և մի քանի անգամ է բացատրել, որ մենք դեմ չենք գագաթնաժողովներին, դեմ չենք հանդիպումներին, բայց հանդիպելուց առաջ, հատկապես` այսքան լարված մթնոլորտում, կարևոր է հասկանալ, թե ինչով են վերջանալու այդ գագաթնաժողովները, այդ հանդիպումները, թե ինչպիսին է լինելու արդյունքը»,–ասել է Լավրովը։

Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիներին Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Առաջին հերթին այն վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։

Ինչպես հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս զինվորականներին կարգադրել է Դոնբասում հարձակման անցնել:Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել:Արևմուտքից շարունակում են հայտարարություններ հնչել այն մասին, թե իբր Ռուսաստանը սադրանքներ է պատրաստում Ուկրաինայում, չնայած զորավարժություններից հետո ռուսական զորքերը վերադարձել են մշտական տեղակայման վայրեր։

Փետրվարի 14–ին ՌԴ նախագահը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ ՌԴ պաշտպանության նախարարը Պուտինի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, որ «զորավարժությունների մի մասը մոտենում է ավարտին, մի մասն էլ կավարտվի մոտ ժամանակներս»: ՌԴ Հարավային և Արևմտյան ռազմական շրջանները սկսել են զորքերի վերադարձը տեղակայման վայրեր։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ զորավարժություններից հետո զինվորականների վերադարձը տեղակայման վայրեր սովորական պրակտիկա է, ոչ մի նորություն չկա, պատասխանելով այն հարցին, թե արդյոք զորքերի հեռացումը նշանակում է Ուկրաինայի շուրջ իրադրության ապաէսկալացիա:

Լրահոս
Ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել . Հովհաննես Մովսիսյան
18:36
Ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել . Հովհաննես Մովսիսյան
Սամվել Կարապետյանին «նախկիններից դուրս» ներկայացնելու փորձերը չեն դիմանում նույնիսկ տարրական փաստական քննությանը
18:29
Սամվել Կարապետյանին «նախկիններից դուրս» ներկայացնելու փորձերը չեն դիմանում նույնիսկ տարրական փաստական քննությանը
Իրանցի զինվորականները Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երկու նավ են կալանել. ԻՀՊԿ
17:01
Իրանցի զինվորականները Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երկու նավ են կալանել. ԻՀՊԿ
Կոնցեսիայի վերաբերյալ Երևանի հայտարարությունները տարօրինակ են. Շևցով
16:42
Կոնցեսիայի վերաբերյալ Երևանի հայտարարությունները տարօրինակ են. Շևցով
Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է
16:38
Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է
Իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները․ Գառնիկ Դանիելյան
16:24
Իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները․ Գառնիկ Դանիելյան
Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ
16:07
Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ
FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. Մելքումյանը փաստերով հակադարձում է
15:37
FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. Մելքումյանը փաստերով հակադարձում է
Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ԵՄ 2-րդ առաքելության մասին
15:19
Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ԵՄ 2-րդ առաքելության մասին
Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների այցելությունները նպաստում են կարգավորմանը. Ալիև
14:59
Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների այցելությունները նպաստում են կարգավորմանը. Ալիև
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական բանակցությունների կոչ է արել
14:41
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական բանակցությունների կոչ է արել
Քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
14:07
Քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Կապանի օդանավակայանը միջազգայինի կարգավիճակ կստանա
13:53
Կապանի օդանավակայանը միջազգայինի կարգավիճակ կստանա
Փաշինյանն ու Ալիևը լավագույն ընկերներ են. Ուիթքոֆֆ
13:34
Փաշինյանն ու Ալիևը լավագույն ընկերներ են. Ուիթքոֆֆ
Կայացավ ԿԸՀ նիստը, որի օրակարգում էր նաև մեր դիմումը, դիրքորոշումը սպասելի էր. Մելոյան
13:26
Կայացավ ԿԸՀ նիստը, որի օրակարգում էր նաև մեր դիմումը, դիրքորոշումը սպասելի էր. Մելոյան