ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։
Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան` պաշտոնական այցով։ Ռուսական կողմը նաև հայտնում է, որ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը։














