Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ իր տեսաուղերձում հայտարարեց, որ հասունացել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունն անհապաղ ճանաչելու անհրաժեշտությունը։
ՌԴ նախագահը դիմեդ Դաշնային խորհրդին՝ խնդրելով աջակցել այդ որոշմանն ու վավերացնել երկու հանրապետությունների հետ «Բարեկամության և փոխօգնության» մասին պայմանագրերը։ Պուտինը շեշտեց՝ այդ երկու փաստաթղթերը կստորագրվեն ամենակարճ ժամանակում։














