Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 753-ով և դարձել 416510: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Փաստացի բուժում է ստանում 12408 մարդ (-1341)։ Կատարվել է 2870459 թեստավորում (+5 588), առողջացել են վարակվածներից 394155-ը (+2075):
Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 16-ով և դարձել 8354։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3-ով ու կազմել 1593։














