Լրահոս 24/7
22.02.2022

Եվրոպական խորհրդարանը չի ճանաչում 44-օրյա պատերազմի վերջնական արդյունքը

Եվրոպական խորհրդարանը չի ճանաչում 44-օրյա պատերազմի վերջնական արդյունքը

«Այսօր մեզ համար կարևոր է լիակատար աջակցություն հայտնել Ուկրաինային»,- այս մասին այսօր հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» ԽՎ պատվիրակ Մարինա Կալյուրանդը Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում։

«Ես ևս երեկ լսել եմ ՌԴ նախագահ Պուտինի ելույթը և կարող եմ ասել, որ այդ ելույթը սպառնում է ոչ միայն Արևելյան գործընկերության երկրներին, այլ նաև ողջ Եվրոպայի անվտանգությանը։ Ուստի սա ևս պետք է հաշվի առնել։ Եվ վերջինը, ինչի մասին կցանկանայի խոսել. իսկապես շատ տհաճ  և ցավալի է, որ  երկիրը, որը օկուպացնում է մեկ այլ անկախ, ինքնիշխան եվրոպական պետության մասը, ցանկություն ունի դառնալու եվրոպական անվտանգային ճարտարապետւթյան մասն ու քննարկել Եվրոպայում անվտանգային հարցերը։ Սա հնարավոր չէ հասկանալ, և մենք պետք  է այս ամենին արձագանքենք»,- ասել է եվրոպացի պատվիրակը։

Նա նաև շեշտել է, որ Եվրոպայի խորհուրդը,  Եվրախորհրդարանը պետք է  իր աջակցությունը հայտնի  Ուկրաինային՝   հանդես գալով   ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության  և  ընդհանրապես արևելյան գործընկերության երկրների։  

Տիկին Կալյուրանդը նաև շնորհակալություն  է հայտնել ՀՀ-ին՝ հյուրընկալության համար, և դիմելով ադրբեջանցի պատվիրակներին՝ նրանց ևս շնորհակալություն է հայտնել  վեհաժողովին ներկա գտնվելու, քննարկումներին մասնակցելու համար։ Ապա մի քանի դիտարկում է հայտնել՝ մասնավորապես ընդգծելով, թե  Եվրոպական խորհրդարանը չի ճանաչում  (44-օրյա) պատերազմի  վերջնական արդյունքը.

«Մենք հստակ հայտարարել ենք, որ պատերազմը երբեք ընդունելի լուծում չէ։ Եթե  մենք այստեղ փորձում ենք քննարկել կայուն, երկարատև խաղաղության հարցը, ապա այդ խաղաղությանը պետք է հասնել բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։  Այս դիրքորոշումը կրկին վերահաստատվել է  Եվրախորհրդարանի կողմից՝ նախորդ շաբաթ ընդունված ռեզոլյուցիայում։Այնպես որ՝ ես ուզում եմ, որ ևս մեկ անգամ հասկանալի դառնա՝ պատերազմը լուծում չէ, պատերազմը երբեք լուծում չէ»։  

Տիկին Կալյուրանդը նշել է  նաև, որ երկու կողմերն էլ կարևորել են պրագմատիկ քայլեր անելը դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ։

«Սրանք հենց այն փոքրիկ, պրագմատիկ քայլերն են, որոնք մեզ այժմ հարկավոոր են վստահությունը, հաստատակամությունն ու փոխադարձ հարգանքն ամրապնդելու համար։ Այն, ինչի կարիքն այժմ կա։ Եվ թույլ տվեք երկու կողմերին էլ հորդորել ձեռնպահ մնալ վիրավորական դիտողություններ անելուց  և պարալիզացնղ հռետորաբանություն կիրառելուց, սա մեզ չի օգնի առաջ գնալ ոչ խորհրդարանական պատվիրակների, ոչ էլ երկրների ղեկավարների մակարդակում։ Սա արդյունավետ ճանապարհ չէ: Մենք եկել ենք այստեղ օգնելու ձեզ, սրանք ձեզ վերաբերող հարցեր են, և դուք պետք է ինքնուրույն լուծեք դրանք, սակայն մենք կարող ենք օգնել ձեզ և աջակցել։ Դուք պետք է հուշեք մեզ՝ որ ուղղությամբ  ուժեղացնենք մեր աշխատանքը»,- ընդգծել է պատվիրակը։       

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է